ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը՝ դրա նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Քննարկվել են ազատամարտիկներին միավորող ՀԿ-ի հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում: [ՊՆ]