Հունվարի 18-ին Հադրութ, Մեխակավան և Որոտան ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական: Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա Հադրութ քաղաքի բնակիչ, 1976թ․ ծնված Արսեն Ղահրամանյանն է: Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից: Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի, Ջրականի, Հադրութի, Կովսականի շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում: [ԱՀ ԱԻՊԾ]