Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, ըստ որի՝ մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ն աշխատանքից ազատված անձին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ փոխհատուցում։ Ծրագրի շահառու կարող են լինել այն գործազուրկները, որոնք տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ, ծրագրում չեն ընդգրկվի։ |epress.am|