Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: |lragir.am|