Репост из: Infocom
Արցախի պարետի նոր որոշմամբ խստացվում են ԱՀ մուտք գործելու պահանջները: Սահմանը հատելու համար քաղաքացիները անցակետում պետք է ԱՆ մասնագետներին ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը՝ 3 օրից ոչ ավելի վաղեմության: Եթե ԱՀ քաղաքացին այն չի ներկայացնում, ԱՆ աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացնում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով: Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում բոլորը ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդի եւ ուղեկցողի: Իսկ դրականի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ: ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորելու է կառավարությունը, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:
Կարդալ ավելին
Կարդալ ավելին