Репост из: Infocom
Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ։
Կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան